ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.07.2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության աշխատակազմի Արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու համար

Արտաքին կապերի բաժնի պետ (ծածկագիր 16-2.2-83)

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 30.07.2014թ.:

Մրցույթը կկայանա 28.08.2014թ.՝ ժամը 10:30 – ին, Խորհրդի շենքում (ք. Երևան Տերյան 89)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • Բարձրագույն կրթություն
  • Սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի <<ա>> ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ
  • Սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի <<բ>> ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն
  • ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին ու աշխատակարգերին վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
  • Ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունկություն
  • համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

Դիմող ՀՀ քաղաքացիները ՔԾ խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Դիմում՝ մրցույթային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
  • Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապեման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի ՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներակայացնել տեղեկանք համապատասխան մարմիններից) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
  • Արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
  • Մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • Անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր: ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի , դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: