ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.01.2022
Բնության պահպանության ոլորտում շահագրգիռ կողմերի համար կազմակերպվող ճանաչողական այցի մասնակիցների հայտերի ընդունում

2022թ.-ի մայիսին Չեխիայի Հանրապետությունում Բնության պահպանության ոլորտում շահագրգիռ կողմերի համար կազմակերպվող ճանաչողական այցի մասնակիցների հայտերի ընդունում:

Չեխիայի Հանրապետություն շահագրգիռ կողմերի տասը հայ ներկայացուցիչների այցը կկենտրոնանա կենսաբազմազանության պահպանության օրենսդրության կիրարկման հարցերի վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵՄ Միջավայրերի և թռչունների վերաբերյալ հրահանգներին։

Այցի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու Չեխիայի Բնության պահպանության գործակալության, շրջակա միջավայրի ոլորտում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին, ինչպես նաև բնության պահպանվող տարածքների կառավարիչներին։ Ծրագրով նախատեսվում են դաշտային այցեր «Նատուրա 2000» և այլ պահպանվող տարածքներ։ 

Ծրագրի մանրամասներ՝

Տեղափոխում Չեխիայից Հայաստան և հակառակը՝ 2 օր
Բուն ծրագրի տևողություն՝ 6 օր Չեխիայի Հանրապետությունում
Ամսաթիվ՝ մայիսի 22–29, 2022թ.

Ճանաչողական այցի մասնակցության հայ թեկնածուները պետք է՝

Փորձառություն ունենան բնության պահպանության, կայուն զբոսաշրջության ոլորտում

Ակտիվ ներգրավվածություն ունենան որևէ ՀԿ-ում, գիտական հաստատությունում, մարզային ՊՈԱԿ-ում, Բնապահպանության տեսչական մարմնում կամ որևէ այլ նմանատիպ կազմակերպությունում

Ներկայացնեն մեկ էջանոց մոտիվացիոն նամակ՝ հայերենով կամ անգլերենով, որտեղ կնկարագրեն իրենց համար հետաքրքրություն ներկայացնող թեմաները, այցից ակնկալիքները՝ նշելով, թե ինչպես իրենց մասնակցությունը կխթանի Հայաստանում կենսաբազմազանության պաշտպանությունը

Ներկայացնեն մասնագիտական ինքնակենսագրական (CV)

Ամբողջությամբ պատվաստված լինեն Covid-19-ի դեմ ԵՄ-ում ընդունված պատվաստանյութերից որևէ մեկով (օր.՝ «ԱստրաԶենեկա», «Մոդեռնա», «Պֆայզեր/Բիոնտեխ»), ինչպես նաև մեկնումից առնվազն 2 շաբաթ առաջ ստացած լինեն Covid-19-ի դեմ պատվաստանյութի խթանիչը (booster) և հայտի հետ միասին ներկայացնեն առնվազն երկու դեղաչափի ստացումը հավաստող պատվաստման հավաստագիրը (սերտիֆիկատը)։

Մասնակիցների ընտրության ժամանակ ապահովվելու է սեռերի հավասարակշռությունը։ 

Ընտրող հանձնաժողով՝ «Թվինինգ ծրագրի» մշտական խորհրդատու, Ծրագրի ղեկավար, Ծրագրի 3-րդ բաղադրիչի ղեկավար, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ փետրվարի 6, 2022թ.

Մասնակիցների ընտրության փուլ՝ մինչև փետրվարի 28, 2022թ.

Հայտերը, որոնք ներառում են ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և պատվաստման հավաստագիր, պետք է մինչև 2022թ.-ի փետրվարի 6-ը ուղարկվեն  «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատուի օգնական Աննա Միրզոյանին հետևյալ էլ. հասցեով՝ info@biodiversity.am