ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է քաղաքացի Աղասի Ավետիսյանի՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի վարչական տարածքում ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 2.53 հա գյուղատնտեսական/ոռոգման նպատակով 1.16 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծըը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 8-ին ժամը 16:00-ին, 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն