ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.11.2021
Մշակվում է «Ագրոինվեստ» ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Կարբի  համայնքի վարչական տարածքում 19.0 հա գյուղատնտեսական/ոռոգում նպատակով 1 նոր հորատանցքից 4.3 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության  նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության  ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Ագրոինվեստ» ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Կարբի  համայնքի վարչական տարածքում 19.0 հա գյուղատնտեսական/ոռոգում նպատակով 1 նոր հորատանցքից 4.3 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 16.00-ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:  

Շրջակա միջավայրի նախարարություն