ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.09.2025
Մշակվում է Գագիկ Հարությունյանի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում Արփա գետի Մալիշկա վտակի աջակողմյան վտակից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Գագիկ Հարությունյանի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում 18.16 հա գյուղատնտեսական/ոռոգման նպատակով Արփա գետի Մալիշկա վտակի աջակողմյան վտակից՝ 8.4 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: 

Շրջակա միջավայրի նախարարություն