ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2024
Մշակվում է «Շիրակ» ՋՕԸ-ի՝ Շիրակի մարզի Ամասիա, Ախուրյան, Աշոցք համայնքներում գյուղատնտեսական /ոռոգման նպատակով Ախուրյան գետից Ախուրյանի աջափնյա ջրանցքով 1643.0 լ/վ գումարային ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է   «Շիրակ» ՋՕԸ-ի՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա, Արեգնադեմ, Գտաշեն, Ողջի, Բյուրակն, Բանդիվան, Մեղրաշատ, Հողմիկ և Ջրաձոր, Ախուրյան համայնքի Հայկավան, Առափի, Ախուրիկ, Ոսկեհասկ, Մայիսյան, Կապս, Վահրամաբերդ և Հովունի, ինչպես նաև Աշոցք համայնքի Գոգհովիտ գյուղերի 5998.5 հա գյուղատնտեսական /ոռոգման նպատակով Ախուրյան գետից Ախուրյանի աջափնյա ջրանցքով 1643.0 լ/վ գումարային ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2024 թվականի հուլիսի 29-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն