ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2025
Մշակվում է «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ի՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան բնակավայրի վարչական տարածքում ստորերկրյա ջրային ռեսուրսից 3,64 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ի՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան բնակավայրի վարչական տարածքում խմելու-կենցաղային, արդյունաբերական և գյուղատնտեսական/ոռոգում՝ 1.0 հա/ նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից 3,64 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:

Շրջակա միջավայրի նախարարություն