ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում Վարազդատ Խուդաբաշյանի կողմից արդյունաբերական և գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից համապատասխանաբար՝ 0.90լ/վ և 0.79լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:
Շրջակա միջավայրի նախարարություն