ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.05.2023
Մշակվում է Անդրանիկ Ստեփանյանի՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի վարչական տարածքում 0.3հա գյուղատնտեսական/ոռոգման նպատակով 1 նոր հորատանցքից 1.25 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության  ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Անդրանիկ Ստեփանյանի՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի  վարչական տարածքում 0.3հա գյուղատնտեսական/ոռոգման նպատակով 1 նոր հորատանցքից 1.25 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
 Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա  2023 թվականի մայիսի 10-ին,  ժամը  1600-ին,   Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում:

Շրջակա միջավայրի նախարարություն