ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2021
Մշակվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական տարածքում Վահագն Մխիթարյանի 0.16433 հա սեփական հողատարածքի՝ գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 1.163 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Կոտայքի մարզի  Ջրվեժ համայնքի վարչական տարածքում Վահագն  Մխիթարյանի 0.16433 հա սեփական հողատարածքի՝ գյուղատնտեսական /ոռոգում/   նպատակով  ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 1.163 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2021 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 16։00 ին, Կառավարական 3-րդ տուն,5-րդ հարկ, 541 սենյակ:   

Շրջակա միջավայրի նախարարություն