ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.04.2023
Մշակվում է «Ռամին Քամել» ՍՊ ընկերության՝ Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական / ոռոգում 0,15 հա / նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 0,83 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Ռամին Քամել» ՍՊ ընկերության՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական / ոռոգում 0,15 հա / նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 0,83 լ/վ  ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
 Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 4-ին  ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:  

Շրջակա միջավայրի նախարարություն