ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2021
Մշակվում է Սամվել Սարգսյանի՝ Մոզիի բնական աղբյուրից Վայոց Ձոր մարզի Մալիշկա գյուղի վարչական տարածքում խմելու-կենցաղային 0.12լ/վ և ձկնաբուծական 77.0լ/վ նպատակներով ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Սամվել Սարգսյանի՝ Մոզիի բնական աղբյուրից Վայոց Ձոր մարզի Մալիշկա գյուղի վարչական տարածքում  խմելու-կենցաղային 0.12լ/վ և ձկնաբուծական 77.0լ/վ  նպատակներով    ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2021 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 16։00 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ: 

Շրջակա միջավայրի նախարարություն