Новости
-
25 сентябрь 2020
THE AMOUNT OF USD 254.000 ADDRESSED TO CAPACITY BUILDING
254.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ ՆԵՐՈՒԺԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ
Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։
-
25 сентябрь 2020
Today, Deputy Minister of Environment Anna Mazmanyan received representatives of more than two dozen travel agencies operating in Armenia
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն այսօր ընդունեց Հայաստանում գործող տուրիստական երկու տասնյակից ավել գործակալությունների ներկայացուցիչների
Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Բաղդասարյանը, ՀՀ Էկոնոմիկային նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներ, «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի նախագահ Մեխակ Ապրեսյանը, զբոսաշրջային միավորումների ու ֆեդերացիաների ղեկավարներ և գիդ-ուղեկցորդներ, ովքեր իրենց ամենօրյա գործունեության ընթացքում առնչվում են ոլորտի խնդիրներին։
-
25 сентябрь 2020
Weather forecast in Armenia 5-Day Weather Forecast (25.09-30.09.2020)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (25.09-30.09.2020թթ.)
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 25-ի երեկոյան առանձին շրջաններում, 26-ին` շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան, 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ: Սեպտեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին
-
25 сентябрь 2020
Minister of Environment Romanos Petrosyan was on a working visit to Lori region
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
Նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսության» անձնակազմի հետ, քննարկեցին առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները:
-
25 сентябрь 2020
TO THE ATTENTION OF NGOS AND PRIVATE SECTOR REPRESENTATIVES
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Շրջակա միջավայրի նախարարության և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) 2019-2020թթ. համագործակցության շրջանակներում միջազգային փորձագիտական խմբի կողմից մշակվել է «Հայաստանում կլիմայի ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների ներդրումային կարիքների գնահատում» փաստաթուղթը։