Новости
-
24 сентябрь 2020 Minister of Environment Romanos Petrosyan introduced newly appointed Deputy Ministers Tigran Simonyan and Anna Mazmanyan to the Ministry’s the staff Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն գերատեսչության աշխատակազմին ներկայացրեց նախարարի նորանշանակ տեղակալներ Տիգրան Սիմոնյանին և Աննա Մազմանյանին Ներկայացնելով Տիգրան Սիմոնյանին նախարարը Պետրոսյանն առանձնահատուկ շեշտեց վերջինիս գիտական ոլորտում ունեցած հարուստ փորձը, որը նախարարի տեղակալը մեծ նվիրումով պատրաստ է ներդնել շրջակա միջավայրի գիտական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարեփոխումների և իրավական ընթացակարգերի բարելավման ուղղությամբ։
-
24 сентябрь 2020 Vacancy of International Expert Միջազգային փորձագետի թափուր պաշտոն Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ԵՄ-ն շրջակա միջավայրի համար ծրագրի «Ոլորտային ներդրումային պլանավորում և ծախսերի և օգուտների համեմատական վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը աջակցում է «կանաչ աճի» առանձին ոլորտներում ներդրումային կարիքների գնահատման համար, ինչը հնարավորություն կտա երկրին բացահայտել ազգային ներդրումների բացերը և ձևավորել ֆինանսական ռազմավարության համար անհրաժեշտ առաջարկներ։
-
24 сентябрь 2020 The materials on "MGHART GOLD MINE" were sent to the Prosecutor General's Office «ՄՂԱՐԹԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։
-
24 сентябрь 2020 CONTAMINATED WHITE STORKS UNDER CARE ԱՂՏՈՏՎԱԾ ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼՆԵՐԸ՝ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո 11 կամավորներ և երկու հասարակական կազմակերպություն (BirdLinks Armenia և PEES) շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին։ Աշխատանքներն իրականացվել են Fauna Zoo վերականգնողական կենտրոնում։
-
24 сентябрь 2020 Тhe Green Climate Fund (GCF) Secretariat has approved the Readiness Proposal for the Republic of Armenia, with the Armenian Renewable Resources and Energy Efficiency Fund (R2E2 Fund) as the delivery partner. Կանաչ կլիմայի հիմնադրամի Քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Աջակցության գումարը կազմում է 254,007 ԱՄՆ դոլար և ուղղվելու է Հիմնադրամում հավատարմագրման ենթակա հավանական կազմակերպությունների ներուժի հզորացմանը, կարողությունների բացահայտմանը և կարիքների վերհանմանը։