Новости
-
28 декабрь 2020
Национальная программа адаптации для продвижения планирования среднесрочной и долгосрочной адаптации в Армении
Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար
ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում կայացավ ՄԱԶԾ կողմից կազմակերպված «Ջրային ռեսուրսների խոցելիության և էվապոտրանսպիրացիայի գնահատում ու կանխատեսում՝ հիմնված արբանյակային հեռազննման տվյալների վրա» խորագրով աշխատաժողովը, որի գործնական փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին:
-
28 декабрь 2020
Ряд курсов дистанционного обучения для охраняемых территорий
Հեռավար դասընթացների շարք պահպանվող տարածքների համար
2020 թվականի դեկտեմբերի 7-ից 23-ը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) հայաստանյան մասնաճյուղի Անդրսահմանային միացյալ քարտուղարության ծրագրի (TJS) կենսակայուն էկոտուրիզմի զարգացման խթանման բաղադրիչի շրջանակներում պահպանվող տարածքների համար հեռավար եղանակով դասընթացների շարք անցկացվեց։
-
28 декабрь 2020
Рабочее обсуждение
Աշխատանքային քննարկում
Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացավ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը։
-
25 декабрь 2020
Стимулирование зеленого роста - углубленный курс для разработчиков климатической политики и руководителей программ
Կանաչ աճի խթանում - խորացված դասընթաց կլիմայական քաղաքականության մշակողների և ծրագրերի կառավարիչների համար
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ սույն թվականի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 9-ը կայացած՝ «Կանաչ աճի խթանում - խորացված դասընթաց կլիմայական քաղաքականության մշակողների և ծրագրերի կառավարիչների համար» դասընթացին մասնակցած՝ ՀՄԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ավարտական վկայականների հանձնումը։
-
25 декабрь 2020
Выявлен новый случай ущерба, нанесенного окружающей среде
Բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770.000 ՀՀ դրամի չափով: