Новости
-
20 ноябрь 2020
ПРИГЛАШЕНИЕ К ПОДАЧЕ ЗАЯВКИ НА ПРОГРАММЫ МАЛЫХ ГРАНТОВ / "Кризисное реагирование и посткризисное восстановление в общинах Армении"․ Программа малых грантов
ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ/ «Ճգնաժամային արձագանքում և հետճգնաժամային վերականգնում Հայաստանի համայնքներում»․ փոքր դրամաշնորհների ծրագիր
Համայնքների և տեղական ինքնակառավարման մարմիններին ի աջակցություն մեծ կարիքը լուծելու համար՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) նախաձեռնում է Փոքր դրամաշնորհների նախագիծ մի շարք թեմատիկ ուղղություններով։ Այն հասարակական կազմակերպություններին, կանանց և երիտասարդ ակտիվիստներին և քաղաքացիական խմբերին հնարավորություն կտա նպաստել ճգնաժամի արձագանքման և վերականգնման ուղղությամբ համայնքային միջոցառումներին:
-
19 ноябрь 2020
Погода в Армении Прогноз погоды на ближайшие 5 дней (19-24.11.2020)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (19-24.11.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ի ցերեկը կնվազի 1-2, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 19-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի երեկոյան ժամերին, 21-ին սպասվում է անձրև։
Ավելին
-
19 ноябрь 2020
Дорогие соотечественники!
Սիրելի հայրենակիցնե՛ր,
Մինչև պետական կառավարման մարմինները կթոթափեն պատերազմական գործողությունների և ռազմական դրության խիստ լարված աշխատակարգի հետևանքները և պետական կառավարման ինստիտուտները կանցնեն բնականոն գործունեության փուլ, Շրջակա միջավայրի նախարարությունն ակտիվ աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացնում՝ կուտակված խնդիրները գույքագրելու և ըստ առաջնահերթության դրանց լուծմանն ու կայուն զարգացման ծրագրերի վերագործարկմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով։
-
18 ноябрь 2020
Погода в Армении Прогноз погоды на ближайшие 5 дней (18-23.11.2020)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18-23.11.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին' հյոաիսարևմտյան' 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում' 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին սպասվում է անձրև:
Ավելին
-
18 ноябрь 2020
Третья группа благородных оленей прибыла в Армению из Исламской Республики Иран
Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է ժամանել ազնվացեղ եղջերուների երրորդ խումբը
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանեց ազնվացեղ եղջերուների երրորդ խումբը: Կենդանիները կապրեն Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»-ում։