Новости
-
20 январь 2021
-
18 январь 2021 Армения стоит перед риском экологических опасностей Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների ռիսկի առջև Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հերթական գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ծանր հետևանքներին։
-
18 январь 2021 Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում, երբ չկա որևէ շոշափելի արդյունք ոլորտի ու պետության համար. Ռոմանոս Պետրոսյան Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ այցով։ Նախարարն աշխատակազմին է ներկայացրել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Խաչատրյանին և աշխատակազմի հետ անցկացրել է առաջիկա անելիքների ու 2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն։
-
15 январь 2021 Существует проблема повышения эффективности управления водными ресурсами Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա Նոր աշխատանքային տարվա մեկնարկից առաջ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախանշել էր 2021 թվականին շրջակա միջավայրի առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները, որոնց թվում էր ջրային ոլորտի համակարգային փոփոխությունների հարցը։ Ջրային ոլորտը պետք է ենթարկվի արմատական բարեփոխումների։
-
14 январь 2021 Разъяснение Պարզաբանում Ի պատասխան «Բնապահպանի տուն» նախաձեռնության՝ սույն թվականի հունվարի 12-ի ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառման՝ կապված Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ընկած տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետությունում թիվ 01728 անտառահատման տոմսի հիման վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ից շահագործվել է սանիտարական տեսակի հատատեղ: