РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
МИНИСТЕРСТВО ОКРУЖАЮЩЕЙ СРЕДЫ
18.01.2021

Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում, երբ  չկա որևէ շոշափելի արդյունք  ոլորտի ու պետության համար. Ռոմանոս  Պետրոսյան Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մեկնարկել է   Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ այցով։  Նախարարն աշխատակազմին է ներկայացրել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Խաչատրյանին  և աշխատակազմի հետ անցկացրել է առաջիկա անելիքների ու  2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն։