Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (29.09-04.10.2020թթ.) Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին՝ առանձին շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ին կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում` Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ավելին