ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (03-08.08.2021թ)

Ուշադրություն
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 04-ի ցերեկը, 05-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 07-09-ին` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 04-ի ցերեկը, 05-06-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ 
Oգոստոսի 04-ի ցերեկը, 05-06-ին, 08-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 07-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:   

Ավելին