ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արգելոցներ

Պետական արգելոցների կառավարման պլանների առկայության մասին ՏԵՂԵԿԱՆՔ


 Էրեբունի

Հիմնադրման տարեթիվը - 27.05.1981 ՀՍՍՀ ՄՍ որոշում 324
‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի կազմում` առանց իրավաբանական անձի կարգավիճակի
Տարածքը (հա) 89
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն (ԲՊՆ)
Տեղադիրքը Երևանի արևելյան մասում` Շորբուլաղ և Գեղադիր գյուղերի միջև, լեռնային տափաստանների և կիսաանապատների միջև, 1300-1400մ բարձր. վրա, արևմտյան կողմնադրության լանջերում լեռնային քսերոֆիտներ:
Պահպանվող օբյեկտները 293 տեսակ անոթավոր բույսեր: Հացազգիների վայրի ցեղակիցներ, ցորենի 100 տարատեսակներ գարի, աշորա: 9 տեսակ սողուններ, 50 տեսակ թռչուններ, 13 տեսակ կաթնասուններ:

 

 

 

 


Խոսրովի անտառ

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 ՀՍՍՀ ՄՍ որոշում N Պ- 341
Տարածքը (հա) 23.213.5 հա:

Գերատեսչական ենթակայություն - ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն (ՇՄՆ)
Տեղադիրքը - Կենտրոնական Հայաստան, ՀՀ Արարատի մարզ, Գեղամա լեռնավահանի հարավային լանջեր, Մերձարաքսյան Ուրծ, և Երանոս լեռնաշղթաների լանջեր, Ազատ և Վեդի գետերի ավազաններ, 800-2800 մ բարձր. վրա:

Արգելոցում պահպանվում են երրորդական դարաշրջանից մեզ հասած գիհու և կաղնու անտառները, կիսաանապատային և գրիգանային լանդշաֆտների չորասեր համակեցությունները և այլ միջերկրածովյան ռելիկտային բուսականության էկոհամակարգերն, ինչպես նաև այդ միջավայրերին հարմարված հազվագյուտ կենդանիների և բույսերի գենոֆօմդը: Արգելոցի տարածքում հանդիպում ՝ 1849 տեսակի բարձրակարգ բույսեր և 283 տեսակի ողնաշարավոր կենդանիներ:

 

 

 


«Շիկահող» պետական արգելոց»

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 ՀՍՍՀ ՄՍ որոշում N Պ- 341
Տարածքը (հա) 12371.1
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 
Տեղադիրքը –հանրապետության հարավ-արևելյան մասում`, Կապանի տարածաշրջանում: Արգելոցին սահմանակից են Շիկահող, Ծավ /Շիշկերտ/, Ներքին Հանդ գյուղական համայնքները: Հարավից այն սահմանակցում է «Արևիք» ազգային պարկին՝ Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ հյուսիս արևմուտքից Բաղացսարի և Խուստուփի լեռնաբազուկներին: 
Պահպանության օբյեկտները - կաղնուտա-բոխուտային անտառների և դրանց բնորոշ բուսական և կենդանական համակեցությունների, կենու և սոսու պուրակների, կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, գորշ արջի, կովկասյան մարեհավի, կասպիական հնդկահավի, հայկական իժի և այլ տեսակների պահպանություն: