ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արգելավայրեր

 Հայաստանում ներկայումս գործում են 27 արգելավայրեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212.93 հա կամ հանրապետության տարածքի 3.44 %-ը:


«Ախնաբադի կենու»

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N Պ-341 որոշում).
Տարածքը – 25 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը – ՀՀ Տավուշի մարզ, Միափորի լեռնաշղթայի Ծաղկոտ լեռնաբազուկի վրա, Աղավնավանք գյուղի մոտ, Ախնաբադի եկեղեցու հարևանությամբ, ծովի մակարդակից1400-1700 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - ռելիկտային Կենի հատապտղային տեսակը:


«Արջատխլենու»

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N Պ-341 որոշում).
Տարածքը – 40 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Տավուշի մարզ, Իջևանի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջեր, Խաղաղաղբյուր գետի ավազան, ծովի մակարդակից 1500-1800 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - ռելիկտային արջատխլենու և կենու պուրակները:


«Արագածի ալպյան»

Հիմնադրման տարեթիվը - 29.01.1959 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 20 որոշում).
Տարածքը – 300 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ.
Տեղադիրքը - ՀՀ Արագածոտնի մարզ, Արագած լեռան հարավային լանջին, Քարի լճի շրջակայք, ծովի մակարդակից 3200-3350 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - սառցադաշտային Քարի լիճը և հարակից ալպյան մարգագետինները:


«Արզական-Մեղրաձորի»

Հիմնադրման տարեթիվը - 09.04.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրություն)
Տարածքը – 13 532 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Կոտայքի մարզ, Մարմարիկ և Դալարիկ գետերի ավազաններ, ծովի մակարդակից 1600-2100 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - անտառային հազվագյուտ կենդանիներ (բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մարեհավ):


«Բանքսի սոճու»

Հիմնադրման տարեթիվը - 29.01.1959 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 20 որոշում)
Տարածքը – 4 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Կոտայքի մարզ, Մարմարիկ գետի ավազան, Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջեր, ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - Բանքսի սոճու եզակի տնկարանային պուրակ:


«Գանձաքարի»

Հիմնադրման տարեթիվը - 09.04.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրություն).
Տարածքը – 6 813 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Տավուշի մարզ, Աղստև գետի աջափնյա վտակ Փայտաջուր գետի ավազան, ծովի մակարդակից 820-890 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - լեռնային անտառներ, հազվագյուտ և արժեքավոր կենդանիներ (այծյամ, , գորշ արջ, Կովկասյան մարեհավ):


«Գետիկի»

Հիմնադրման տարեթիվը - 09.04.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրություն).
Տարածքը – 5 728 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գետիկ գետի ավազան, ծովի մակարդակից 1500-2700 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - լեռնային անտառներ, հազվագյուտ և արժեքավոր կենդանիներ (այծյամ, , գորշ արջ, Կովկասյան մարեհավ):


«Գիհու նոսրանտառային»

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 թ. ( ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 341 որոշում).
Տարածքը – 3 312 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Գեղարքունիքի մարզ, Արեգունի և Սևանի լեռնաշղթաների լանջերին, ծովի մակարդակից 1950-2500 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - Գիհի բազմապտուղ, Գիհի գարշահոտ և Գիհի երկարատերև տեսակների գերակշռությամբ նոսրանտառներ:


«Գյուլագարակի»

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 341 որոշում).
Տարածքը – 2 576 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Լոռու մարզ, Բազումի և Գուգարաց լեռների լանջեր, Քարհանք-ջուր գետակի հովիտ, ծովի մակարդակից 1300-1850 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - ռելիկտային սոճու անտառներ:


«Գորիսի»

Հիմնադրման տարեթիվը - 06.11.1972 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 775 կարգադրութուն).
Տարածքը – 1850 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Սյունիքի մարզ, Որոտան գետի վտակ Վարարակնի ավազանում, ծովի մակարդակից 1400-2800 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - անտառային լանդշաֆտներ ու դրանց բնորոշ կենդանական աշխարհ:


«Գոռավանի ավազուտներ»

Հիմնադրման տարեթիվը - 29.01.1959 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 20 որոշում).
Տարածքը - 95.99 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Արարատի մարզ, Վեդի քաղաքի հարավային մաս` Գոռավան գյուղի մոտ, ծովի մակարդակից 920-980 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - հազվագյուտ ավազուտային անապատը և դրան բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը:


«Եղեգնաձորի»

Հիմնադրման տարեթիվը - 16.11.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 375 որոշում).
Տարածքը – 4200 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Վայոց Ձորի մարզ, Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազան, ծովի մակարդակից 1200-2800 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - անտառային լանդշաֆտներն ու դրանց բնորոշ կենդանական աշխարհը:


«Զիկատար»

Հիմնադրման տարեթիվը - 08.04.2010 թ. (ՀՀ կառավարության N 380-Ն որոշում).
Տարածքը – 150 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Տավուշի մարզ, Գուգարաց լեռնաշղթայի Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան լանջեր, ծովի մակարդակից 1250-1650 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - անտառային բնական էկոհամակարգեր:


«Զանգեզուր» 

Հիմնադրման տարեթիվը - 19.12.2013 թ. (ՀՀկառավարությանN 1187-Նորոշում).
Տարածքը - 79 038.80 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Սյունիք մարզ
Պահպանության օբյեկտը - կենդանական և բուսական աշխարհ, բնական էկոհամակարգեր, լանդշաֆտային բազմազանություն, բնության եզակի հուշարձաններ:


•    «Սոսու պուրակ» պետական արգելավայր
Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 ՀՍՍՀ ՄՍ որոշում N Պ- 341
Տարածքը (հա) 64,2
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 
Կառավարող կազմակերպությունը- «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ
Տեղադիրքը – ՀՀ Սյունիքի մարզ, Ծավ գետի հովտում` Ներքին Հանդ գյուղի մոտ, ծովի մակարդակից 700-800մ բարձրություններում,
Պահպանության օբյեկտները - սոսի արևելյան և հունական ընկուզենի տեսակների բնական պուրակի պահպանությունը։

•    «Զանգեզուր» պետական արգելավայր
Հիմնադրման տարեթիվը - ՀՀ կառավարության 15.10.2009թ.N1187-Ն որոշում
Տարածքը (հա) 25711,59
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 
Կառավարող կազմակերպությունը- «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ
Տեղադիրքը – ՀՀ Սյունիքի մարզ, ընդգրկում է Զանգեզուր լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազանները, Բարգուշատ լեռնաշղթայի հարավային լանջերը:
Պահպանության օբյեկտները - Սյունիքի մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի մերձալպյան մարգագետնային և մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության,այդ թվում էնդեմ, հազվագյուտ և վտանգված տեսակների, դրանց կենսավայրերի, բնապատմական ժառանգության պահպանություն, կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի, ջրասամույրի, կասպիական հնդկահավի, կովկասյան մարեհավի, հայկական իժի և այլ տեսակների պահպանություն:
Արգելավայրի ստեղծման կարևոր նպատակներից է նաև Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի և Բարգուշատ լեռնաբազուկների կենսաբազմազանության, այդ թվում` հազվագյուտ և անհետացման վտանգված կենդանիների տեսակների միջսահմանային /ռեգիոնալ՝ Հայաստան-Իրան-Ադրբեջան/ ապրելավայրերի պահպանության ապահովումը:

•    «Սև լիճ» պետական արգելավայր
Հիմնադրման տարեթիվը – Համաձայն ՀՀ կառավարության 12.10.2009թ.N975-Ն որոշման՝ ՀՍՍՀ ՄՍ 17.11.1987 N 717 որոշմամբ սեղծված «Սև լիճ» պետական արգելոցի բազայի վրա։ 
Տարածքը (հա) 240
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 
Կառավարող կազմակերպությունը «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ
Տեղադիրքը – Սյունիքի մարզի Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում, 2658 մ բարձրության վրա, զբաղեցնում է 240 հա տարածք և կազմված է Սև լճի ջրային տարածքից (176 հա) և ափի 100 մ լայնությամբ գծից (64 հա): Լիճը առաջացել է հանգած հրաբխի խառնարանում, լճի առավելագույն խորությունն է 7-8 մ:
Պահպանության օբյեկտները - Արգելավայրի ստեղծման հիմնական նպատակը բարձր լեռնային և հրաբխային ծագման լճի ու նրան հարակից մերձալպյան բուսականության պահպանությունն է: 

•    «Բողաքար» պետական արգելավայր
Հիմնադրման տարեթիվը - 10.08.1989 ՀՍՍՀ ՄՍ որոշում N 400 
Տարածքը (հա) 2728
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն,
Կառավարող կազմակերպությունը - «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ
Տեղադիրքը – Հարավային Հայաստանի ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում, Հարավային Զանգեզուրի լեռնաշղթայի լանջերին 1400-2100 մ բարձրության վրա,
Պահպանվող օբյեկտները  Արգելավայրի ստեղծման հիմնական նպատակը արգելավայրի տարածքի էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգերի և դրանց բաղադրիչների, այդ թվում ֆլորայի ու ֆաունայի տիպիկ ներկայացուցիչների պահպանության, բնական վերարտադրության և օգտագործման ապահովումն է: 


•    «Խուստուփ» պետական արգելավայր
Հիմնադրման տարեթիվը - ՀՀ կառավարության 19.12.2013թ.N1465-Ն որոշում,
Տարածքը (հա) 6946.74
Գերատեսչական ենթակայություն - ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն,
Կառավարող կազմակերպությունը «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ
Տեղադիրքը – Հարավային Հայաստանի ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում, Հարավային Զանգեզուրի լեռնաշղթայի լանջերին 1400-2100 մ բարձրության վրա,
Պահպանության օբյեկտները - Արգելավայրի ստեղծման հիմնական նպատակը արգելավայրի տարածքի էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգերի և դրանց բաղադրիչների, այդ թվում ֆլորայի ու ֆաունայի տիպիկ ներկայացուցիչների պահպանության, բնական վերարտադրության և օգտագործման ապահովումն է: 


«Իջևանի»

Հիմնադրման տարեթիվը - 09.04.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրություն).
Տարածքը – 5908 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Տավուշի մարզ, Աղստև գետի ավազանում, Իջևանի և Կայենի լեռնաշղթաների լանջերին, ծովի մակարդակից 900-2100 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - անտառային լանդշաֆտներն ու դրանց բնորոշ կենդանական աշխարհը:


«Խոր Վիրապ»

Հիմնադրման տարեթիվը - 25.01.2007 թ. (ՀՀ կառավարության N 975-Ն որոշում).
Տարածքը – 50.28 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Արարատի մարզ, Խոր Վիրապ եկեղեցական համալիրի հարևանությամբ, ծովի մակարդակից 800-890 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - խոնավ էկոհամակարգերը:


«Կովկասյան մրտավարդենու»

Հիմնադրման տարեթիվը - 29.01.1959 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 20 որոշում).
Տարածքը – 1000 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Լոռու մարզ, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների հյուսիսահայաց լանջեր, ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - ռելիկտային Մրտավարդ կովկասյան տեսակի թփուտներ:


«Հանքավանի ջրաբանական»

Հիմնադրման տարեթիվը - 17.09.2009 թ. (ՀՀ կառավարության N 1063-Ն որոշում).
Տարածքը - 5169.04 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Կոտայքի մարզ, Մարմարիկ գետի վերին հոսանք, Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջեր, ծովի մակարդակից 1950-2370 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - հանքային աղբյուրների սնման ավազաններ:


«Հերհերի նոսրանտառային»

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 341 որոշում).
Տարածքը – 6139 հա.
Գերատեսչական ենթակայությունը - ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն. Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Վայոց Ձորի մարզ, Արփա գետի աջափնյա վտակ Հերհեր գետի ավազան, ծովի մակարդակից 1400-2000 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - գիհու ռելիկտային նոսրանտառներ:


«Մարգահովիտի»

Հիմնադրման տարեթիվը - 09.04.1971 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրություն).
Տարածքը – 3368 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Լոռու մարզ, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջեր, Փամբակ գետի ավազան, ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - խոնավասեր անտառները և դրանց բնորոշ կենդանական աշխարհը:


«Որդան կարմիր»

Հիմնադրման տարեթիվը - 02.02.1987 թ. (ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի N 61 որոշում).
Տարածքը - 219.85 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Արմավիրի մարզ, Արազափ գյուղի շրջակայք, ծովի մակարդակից 835- 850 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - հայկական Որդան կարմիրի աղուտային բնակության վայրերը և աղասեր բույսերը:


«Ջերմուկի անտառային»

Հիմնադրման տարեթիվը - 13.09.1958 թ. (ՀՍՍՀ Մինիստրների սովետի N 341 որոշում).
Տարածքը – 3865 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Հայանտառ» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Վայոց Ձորի մարզ, Արփա գետի ավազան, ծովի մակարդակից 1100-2800 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - Խոշորառէջ կաղնու լեռնային անտառները և դրանց բնորոշ կենդանական աշխարհը:


«Ջերմուկի ջրաբանական»

Հիմնադրման տարեթիվը - 17.09.2009 թ. (ՀՀ կառավարության N 1063-Ն որոշում).
Տարածքը - 17 371 հա.
Գերատեսչական ենթակայությունը – ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն.
Կառավարող կազմակերպությունը - «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ.
Տեղադիրքը - ՀՀ Վայոց Ձորի մարզ, Արփա գետի վերին հոսանքում, ծովի մակարդակից 2100-2470 մ բարձրության վրա.
Պահպանության օբյեկտը - հանքային տաք աղբյուրների սնման ավազաններ: