Նորություններ
-
23 մայիս 2022 «Ջրի համաշխարհային օրվան» նվիրված ֆոտո մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Երևանի բուսաբանական այգու Էկոէպիկենտրոնում Մայիսի 21-ին կայացավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից կազմակերպված «Ջրի համաշխարհային օրվան» նվիրված ֆոտո մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Երևանի բուսաբանական այգու Էկոէպիկենտրոնում:
-
23 մայիս 2022 «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի այցելությունը Հայաստանի բնության պետական թանգարան «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այցելել է Հայաստանի բնության պետական թանգարան։
-
20 մայիս 2022 Կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) թաքնված տեսախցիկներով հնարավոր է եղել ֆիքսել կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում:
-
19 մայիս 2022 Աշխատաժողով՝ նվիրված «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքների կառավարման պլանավորմանը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է աշխատաժողովի՝ նվիրված «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքների կառավարման պլանավորմանը՝ առավելագույնս օգտագործելով հայկական, էկոտարածաշրջանային և միջազգային փորձը։
-
19 մայիս 2022 Կարգավորումներ օրենսգրքում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական hանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել են նաև «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխությունները: Կարգավորումները մանրամասնել է Շրջակա միջավայրի նախարաի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: