ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2021 00:00
Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2021 թվականի առաջին եռամսյակը

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել արդեն ավանդույթ դարձած հանդիպում նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ։ Ամփոփ հաշվետվությունների միջոցով ներկայացվել է 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքները,  գույքագրած խնդիրները, ձեռքբերումները և խոսվել նախորդ հանդիպման ընթացքում նախանշած առաջնային քայլերի ուղղությամբ արված աշխատանքների մասին։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալների պաշտոնակատարներ Ա. Մազմանյանը, Տ. Սիմոնյանը, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ. Ազիզյանը, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա. Աբելյանը «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա. Պողոսյանը, «Խոսրովի անտառ» ՊԱ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Վ. Ջիլավյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ. Պողոսյանը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Գ. Գևորգյանը, Հայաստանի բնության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ. Գալստյանը, Արփի լիճ ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Մուրադյանը, Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Մկրտչյանը, Զվարթնոց ԱՕԿ ՓԲԸ տնօրենի ժ/պ Թ. Հայրապետյանը։
ՊՈԱԿ-ների ղեկավարները ներկայացրել են եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքը, թվային տվյալներով արտացոլված արդյունքները։
Նախարարի պաշտոնակատար Պետրոսյանը կառուցողական և արդյունավետ է որակել նման ձևաչափով հանդիպումները, շնորհակալություն հայտնել գործընկերներին կատարած աշխատանքի համար և տվել մի շարք հանձնարարականեր։Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսել է այցելություններ ՊՈԱԿ-ներ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու։