Նորություններ
-
13 փետրվար 2026
Հասանելի է շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը
Հասանելի է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը՝ https://env.gov.am:
Այս նախաձեռնությունը Կառավարության որդեգրած թվայնացման և պետական կառավարման արդիականացման քաղաքականության հերթական կարևոր քայլն է՝ ուղղված պետություն–քաղաքացի կապի ամրապնդմանը, տեղեկատվության բաց և թափանցիկ ներկայացմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։
-
13 փետրվար 2026
Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը
Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որն օրենսդիրին ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
-
13 փետրվար 2026
Դարձիր կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնորդ
Սիրելի երիտասարդներ,
Եթե դուք 13–24 տարեկան եք և ունեք նախաձեռնություն կամ գաղափար, որը նպատակ ունի պաշտպանել շրջակա միջավայրը կամ նպաստել կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմմանը ձեր համայնքում, ապա կարող եք մասնակցել «Երիտասարդները կլիմայական խնդիրների լուծման առաջնորդներ» ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհային մրցույթին։
-
12 փետրվար 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ կարևորելով բնապահպանության և կայուն զարգացման ուղղություններով համագործակցության խորացումը։
-
11 փետրվար 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոթ Հովլանդին
Նորվեգիայի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի շրջակա միջավայրի պահպանության օրակարգի առաջմղման համար։Հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ զարգացումները և այն հնարավորությունները, որոնք կարող են դրանք նոր մակարդակի հասցնել։