ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պատմական ակնարկ

Խորհրդային Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին ուշադրություն է դարձվել 1961 թվականից, երբ ՀԽՍՀ Մինիստրների սովետին առընթեր ստեղծվել է Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վարչությունը: Վեց տարի անց` 1967 թվականի մարտին, ՀԽՍՀ Գերագույն սովետի հրամանագրով վարչությունը վերակազմավորվել է ՀԽՍՀ Մինիստրների սովետի Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պետական կոմիտեի: 1986 թվականի փետրվարի 26-ին ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ (թիվ 119) այն վերակազմավորվել է ՀԽՍՀ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի: Հետագայում` 1989 թվականի հունվարի 8-ին, ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ այն վերանվանվել է Բնության պահպանության պետական կոմիտեի: 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով կոմիտեն վերակազմավորվել է Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության: 1995 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ նախարարությունը վերանվանվել է Բնության պահպանության և ընդերքի նախարարության:
Գերատեսչությունը «ՀՀ բնապահպանության նախարարություն» անվանումը կրում է 1996 թվականի նոյեմբերի 8-ից:
2000 թվականին 6 ամսով նախարարությունը լուծարվել է և ներառվել ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության կազմի մեջ:
2019 թվականի  մայիսի 8-ի «ՀՀ օրենքը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքով ՀՀ բնապահպանության նախարարությունը անվանափոխվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության։
Բնապահպանական կառույցը ղեկավարել են`

Հակոբ Սիմիդյան /2021թ - առ այսօր/

Ռոմանոս Պետրոսյան /2020 - 2021թթ/

Էրիկ Գրիգորյան /2018 - 2020թթ/

Արծվիկ Մինասյան /2016-2018թթ/

Արամայիս Գրիգորյան /2014-2016թթ/

Արամ Հարությունյան /2007- 2014թթ/

Վարդան Այվազյան /2001-2007թթ/

Մուրադ Մուրադյան /2000-2001թթ/

Գևորգ Վարդանյան /1998-2000թթ/

Սարգիս Շահազիզյան /1997-1998/

Սուրեն Ավետիսյան /1994-97թթ/

Կարինե Դանիելյան /1991-94թթ/

Վռամ Թևոսյան /1991թ./

Հենրիկ Թարջումանյան /1986-90թթ/