ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ

ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պաշտոնը ստանձնել է 2020թ.-ի հուլիսի 30-ից

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. օգոստոսի 26, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղ

Կրթություն
2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն

  • 2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն (ՄՊՍԿ)` որպես ուսումնական նախագծի ղեկավար
  • 2006թ.- «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնտեսագետ
  • 2006-2007թթ.- աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում
  • 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում,
  • 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում,
  • 2015-2016թթ. - «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար,
  • 2017-2018թթ․ - «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն
  • 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ
  • 2009-2013թթ.- նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար
  • 2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է
  • 2015թ.-ի մայիսի 30-ին ՔՊԿ Հիմնադիր Համաժողովին ընտրվել է կուսակցության Վարչության անդամ
  • 2017թ. «ԵԼՔ» կուսակցության դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում
  • 2016թ.-ի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ Համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում: Հանդիսանում է նաև ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։
  • 2018-2020թթ.- ՀՀ Կոտայքի մարզպետ
  • 2020թ. հուլիսի 30-ից նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար

Այլ տվյալներ
1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում

Կուսակցական պատկանելությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ։