ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

  • Օզոնաքայքայիչ, վտանգավոր նյութեր և թափոններ պարունակող ապրանքների ներմուծումը կարգավորող իրավական դաշտին վերաբերող հարցեր

    Նման բնույթի հարցերով դիմել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն` 011-818-531 հեռախոսահամարով:

  • Ջրօգտագործման թույլտվությունների հայտին կից ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը

    Նման բնույթի հարցերով դիմել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչություն ` 011-818-541 հեռախոսահամարով:

  • Մթնոլորտային օդի աղտոտվածություն
    Արդյունքները տեղադրվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի ‘‘Արտանետումներ" բաժնում, ինչպես նաև նախարարության ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի armmonitoring.am կայքի համապատասխան էջերում:
  • Ահազանգեր համայնքներում հատվող ծառերի վերաբերյալ
    Համայնքների ենթակայության տակ գտնվող տարածքներում ծառերի հատման թույլտվություն տալիս է համայնքի ղեկավար մարմինը: Եթե թույլտվություն չկա, ապա ահազանգել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թեժ գծին` 011 818 559:
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում թափուր աշխատանքային տեղերի վերաբերյալ

    Թափուր աշխատանքային տեղերի ցանկը տեղադրված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում:

  • Ի՞նչ է էկոլոգիական տեղեկատվությունը
    Համաձայն ՚‹‹Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումնեի ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին›› կոնվենցիա (Օրհուսի կոնվենցիա) ՚‹‹Էկոլոգիական տեղեկատվությունը›› նշանակում է ցանկացած տեղեկատվություն` գրավոր տեսաձայնային, էլեկտրոնային կամ այլ նյութական ձևով, հետևյալի մասին. ա/ շրջակա միջավայրի բաղադրիչների դրության մասին, որպիսիք են օդը և մթնոլորտը, ջուրը, բնահողը, հողը, լանդշաֆտը և բնական օբյեկտները, կենսաբանական բազմազանությունը և նրա բաղադրիչները, ներառյալ գենետիկորեն փոփոխված օրգանիզմները, և փոխազդեցությունը այս բաղադրիչների միջև, բ/ այն գործոնների մասին, որպիսիք են նյութերը, էներգիան, աղմուկը և ճառագայթումը, ինչպես նաև այն գործունեությունը կամ միջոցները, ներառյալ` վարչական միջոցները, շրջակա միջավայրի ոլորտի համաձայնագրերը, քաղաքականությունը, օրենսդրությունը, պլանները և ծրագրերը, որոնք ազդում են կամ ունակ են ազդել շրջակա միջավայրի տարրերի վրա, որոնք բերված են վերը` ա/ ենթակետում, և ծախսերի ու արդյունքների վերլուծությունը և այլ տնտեսականվերլուծություններ ու ենթադրություններ, որոնք օգտագործվել են շրջակա միջավայրի հետ կապված հարցերով որոշումների ընդունման ընթացքում, գ/ մարդկանց առողջության և անվտանգության, մարդկանց կյանքի պայմանների, մշակույթի օբյեկտների և շենքերի ու շինությունների մասին` այնքանով, որքանով դրանց վրա ազդում է կամ կարող է ազդել շրջակա միջավայրի տարրերի վիճակը, կամ այս բաղադրիչներով միջնորդավորված ազդակները, գործունեությունը կամ միջոցները, որոնք հիշատակված են վերը` բ/ ենթակետում: