13.08.2014
21-го августа состоятся общественные слушания рабочего проекта эксплуатации Мехрасарского месторождения золота.
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. օգոստոսի 21-ին, ժամը 16.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Տաշտունի գյուղապետարանում տեղի կունենան <<Ատ-Մետալս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Տաշտունի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: