ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.06.2022
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչություն


Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը նոր շարք է նախաձեռնել՝ «Մեր թիմը», որի ներքո կներկայացնենք նախարարության մասնագիտական ստորաբաժանումները, ստորաբաժանումների կազմը և գործառույթները։
Ծանոթացեք, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության #Մեր_թիմը՝ 
վարչության պետ Արամ Սահակյան, գլխավոր մասնագետներ Ինեսա Զարգարյան, Արմինե Սարգսյան, Արթուր Գևորգյան, ավագ մասնագետ Ալբերտ Բաղդասարյան։
Անտառային քաղաքականության վարչությունը՝ 
Մշակում է իրավական ակտերի նախագծեր, ծրագրեր, ռազմավարություններ և ներկայացնում է շահագրգիռ գերատեսչություններ, այնուհետև հավաքագրում է կարծիքները, կատարում է համապատասխան փոփոխությունները և լրացումները ու ներկայացնում է Վարչապետի աշխատակազմ,
Մասնակցում է անտառային ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, ներկայացված հաշվետվությունների, նախատեսվող և իրականացվող ծրագրերի վերաբերյալ կարծիքի տրամադրման գործընթացին,
Մասնակցում է անտառային ոլորտում շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պետական ծրագրերի մշակման և բյուջետային գործընթացի իրականացման աշխատանքներին,
Ներկայացնում է առաջարկություններ անտառային ոլորտի բարեփոխումների իրականացման վերաբերյալ,
Քննարկում է այլ գերատեսչություններից ներկայացված նախագծերը, ծրագրերը, անտառների և անտառային հողերի՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ առաջարկությունները և ներկայացնում է կարծիք,
 Ուսումնասիրում է անտառկառավարման պլանների նախագծերը, ներկայացնում է կարծիք և սահմանված կարգով մշակում է հրամանի նախագիծ, 
Անտառային ոլորտի մասով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող բաժինների և կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մշակման գործընթացին,
Ուսումնասիրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացված դիտարկում-ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվությունները և անհրաժեշտության դեպքում Անտառային կոմիտեից պահանջում է բացատրություն,
Հավաքագրում է անտառային խախտումների վերաբերյալ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տվյալները, ամփոփում, վերլուծում և ներառում է ամփոփ տեղեկանքում, 
Ուսումնասիրում է ներկայացված անտառավերականգնման և անտառապատման ծրագրերը և ներկայացնում կարծիք, 
Ներկայացնում է մասնագիտական կարծիք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության շրջանակներում ներկայացված հայտերի վերաբերյալ,
Ուսումնասիրում է քաղաքացիների կողմից ներկայացված բողոքները, դիմումները և սահմանված կարգով պատասխանում դիմումատուներին։