320 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին

30-03-2021


Կովկասի բնության հիմնադրամն  /CNF/ իրականացրել է  ՀՀ   Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 2021 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները:
Ընդհանուր առմամբ, հատկացվել է 320 հազար եվրո գումար: 
Նշված գումարից 

  • 127,5  հազար եվրո հատկացվել է  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 
  • 80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 
  • 82,5  հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին 
  • 30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:
Հիշեցնենք, որ Կովկասի բնության հիմնադրամը,  ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ  ՇՄՆ  կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին  պլանավորվում է հատկացնել  մեկ միլիոն 920 հազար եվրո:

<
>