«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Գործավար»-ի թափուր հաստիքը համալրելու նպատակով

25-02-2021

Բաժին՝ Ֆինանսահաշվապահական, վարչատնտեսական, քարտուղարության բաժին
Պաշտոն՝ Գործավար

Պարտականություններ՝
•    Տնօրենի հանձնարարականների գրանցում և դրանց կատարման ընթացքի վերահսկում
•    Տնօրենի աշխատանքային գրաֆիկի հետևում, այցելությունների և հանդիպումների կոորդինացում
•    Օրակարգի և ժողովների համար արձանագրությունների  նախապատրաստում և նյութերի կազմում
•    Ընդունարանի հեռախոսազանգերի պատասխանում, գրանցում և փոխանցում համապատասխան անձանց
•    Հեռախոսահամարների և հասցեների ցուցակի կազմում ու պահպանում
•    Նամակների և այլ փաստաթղթերի պատրաստում, գրանցում համապատասխան մատյանում, ներկայացում հաստատման և ուղարկում համապատասխան հասցեատիրոջը
•    Վարչական աշխատանքներ՝ փաստաթղթերի պատճենահանման, սկանավորման, էլեկտրոնային մշակման, տվյալների մուտքագրման, ֆաքսերի ուղարկման, արխիվացման և արխիվի վարման իրականացում
•    Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով փոքր ծավալի գրավոր թարգմանությունների իրականացում
•    Կազմակերպության հյուրերի և գործընկերների ընդունելության կազմակերպում
•    Միջոցառումների կազմակերպման աշխատանքների մասնակցություն
•    Ուղևորությունների, գործուղումների կազմակերպում (ավիատոմսի ձեռքբերում, հյուրանոցի ամրագրում, մուտքի վիզաների ձեռքբերման կազմակերպում)
•    ՀՀ Աշխատանքային օրենսդրության և կազմակերպության կանոնակարգի համաձայն տնօրենի այլ հանձնարարությունների կատարում
Սահմանված պահանջներ՝
•    Բարձրագույն կրթություն
•    Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, նախընտրելի է՝ պետական համակարգում
•    Պաշտոնական նամակագրության վարման գիտելիքներ
•    Համակարգչային ծրագրերի իմացություն
•    Գրավոր և բանավոր հաղորդակցության ունակություն
•    Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում
•    Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
•    Հանձնարարությունների միաժամանակյա կատարում
•    Համակարգչային իմացություն (MS Office, Internet Tools)
•    Տեղեկատվության հետ աշխատելու ունակություն

   Ինքնակենսագրականները ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Գործավար»

  Դիմելու վերջնաժամկետը` մարտի 12, ժամը 15:00:
Հարցազրույցը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը՝ 12:00:

<
>