Անցյալ տարի փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում Շրջակա միջավայրի նախարարությունը դադարեցրել էր Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներով զբաղվող կապալառու ընկերության վճարումները և փաստաթղթերն ուղարկել դատախազություն։
Ընթացքի մեջ են աշխատանքները կառավարության համապատասխան որոշման նախագծի վրա, որով այդ գումարները կուղղվեն «Սևան» ազգային պարկի» սեփական կարողությունների զարգացմանը, որպեսզի ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվեն աշխատանքները, այլ «Սևան» ազգային պարկը» նախարարության վերահսկողության ներքո ձեռք բերի սեփական տեխնիկական միջոցներ, մոտ մեկ տասնյակ մշտական աշխատատեղ ապահովի և Սևանի մաքրման աշխատանքներն իրականացնի սեփական միջոցներով։
Նախատեսվում է ձեռք բերել տրակտորներ, բեռնատարներ, շղթայավոր սղոց, էքսկավատորային սարքեր։
Տեխնիկան ծառայելու է Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման, ապրօրին շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման աշխատանքներին։
Արդեն այս գարնանը մեծ թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման ու ապամոնտաժման դադարեցված աշխատանքները։
Մրցույթի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3jgQRRV
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց