«Էկոմետալ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Արին Բերդի 3 նրբանցք 6/2 հասցեում նախատեսվող բանեցված կապարե կուտակիչների վերամշակման արտադրամասի գործունեության հանրային քննարկումների վերաբերյալ

21-01-2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ փետրվարի 4-ին, ժամը 12:00-ին Երևան  քաղաքի Սասունցի Դավիթ հ.87 հասցեում, Էրեբունի վարչական շրջանի շենքում տեղի կունենա «Էկոմետալ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Արին Բերդի 3 նրբանցք 6/2  հասցեում  նախատեսվող բանեցված կապարե կուտակիչների վերամշակման արտադրամասի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>