«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար

12-01-2021

Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական  իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության  «Ջրվեժ» անտառպարկ  մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։
Հիշեցնենք, որ  նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների  և հարսանեկան ֆոտոշարքերի նկարանումների դիմաց   որոշակի սահմանված գումար էր գանձվում։ 
Այժմ մուտքի և որևէ ծառայության դիմաց քաղաքացուց գումար չի գանձվելու։
Մեկ այլ որոշման համաձայն՝ արգելվում է ավտոմեքենաներով մուտքը անտառպարկի տարածք։

<
>