սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15։00-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է հանդիպում-քննարկում նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող բնապահպանական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ։
Քննարկման օրակարգային հիմնական հարցերն են.
Բնապահպանական արդի հիմնական խնդիրները և դրանցից բխող սպառնալիքները Հայաստանի Հանրապետությունում
Շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության բարձրացման գործում շահագրգիռ կազմակերպությունների ներգրավման հնարավոր ձևաչափը
Այլ (Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառկառավարում, Եղեգիս գետի կիրճի ՓՀԷԿ-եր և այլն)
Հանդիպման օրակարգի ձևավորման հարցում ակնկալում ենք մեր գործընկեր կազմակերպությունների ակտիվությունը, ինչպես նաև կառուցողական մոտեցում խնդիրների առաջադրման և դրանց լուծումների հնարավոր տարբերակների քննարկման հարցում։
Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/TNC8StNgAcZenTaMA, մինչև դեկտեմբերի 16-ը, ժամը 15։00
Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները, հանդիպմանը կարող են մասնակցել 20 կազմակերպություն կամ անհատ գործիչ։
Հանդիպումը տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարությունում
Հասցե` ՀՀ, ք.Երևան,0010, Հանրապետության հրապարակ,
Կառավարության 3-րդ տուն, հեռ. +374 11 818559, Էլ.հասցե` minenv@env.am
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց