«Համակցված կերերի գործարան» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Նուբարաշեն ավան 11/75 հասցեում նախատեսվող կիզարանի տեղադրման աշխատանքային նախագծի հանրային քննարկումների վերաբերյալ

20-11-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 3-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Նուբարաշեն, 9-րդ փողոց, 4-րդ շենք) տեղի կունենա քաղաք Երևան, Նուբարաշեն ավան 11/75 հասցեում նախատեսվող կիզարանի տեղադրման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>