«Զանգված» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակառուցման, լաբորատոր և կցակառույց մասնաշենքերի կառուցման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

17-11-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Արմենակ Արմենակյան փ. 272 հասցեում տեղի կունենա Երևան քաղաքի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակառուցման, լաբորատոր և կցակառույց մասնաշենքերի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>