Մշակվում է Կարեն Մկրտչյանի՝ Արարատի մարզի Նորամարգ համայնքի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով «Կապույտ լիճ» բնական աղբյուրից՝ 153.0 լ/վրկ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը

04-11-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Կարեն Մկրտչյանի՝ Արարատի  մարզի Նորամարգ  համայնքի  վարչական տարածքում ձկնաբուծական  նպատակով «Կապույտ լիճ» բնական աղբյուրից՝ 153.0 լ/վրկ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2020 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն

<
>