Մշակվում է «Իտա Քոմփանի» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի վարչական տարածքում 30.0 հա հողատարածքի գյուղատնտեսական/ոռոգում/ նպատակով «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ին պատկանող ստորերկրյա ջրաղբյուրից 3.8 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

03-11-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Իտա Քոմփանի» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի  Դդմաշեն համայնքի վարչական տարածքում 30.0 հա հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգում/  նպատակով «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ին պատկանող ստորերկրյա ջրաղբյուրից/ մեկ գործող խորքային հոր/ 3.8 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի նոյեմբերի 9-ին  ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

    Շրջակա միջավայրի նախարարություն
 

<
>