ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված նախնական գնահատման հայտերի և ՇՄԱԳ հաշվետվությունների փորձաքննական գործընթացի վերաբերյալ

02-11-2020

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ և «Կորոնավիրուս»-ի (COVID-19) տարածման դեմ իրականացվող միջոցառումների հետ կապված, շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված նախնական գնահատման հայտերի և ՇՄԱԳ հաշվետվությունների փորձաքննական գործընթացը՝ ելնելով հանրային քննարկումների իրականացման անհրաժեշտությունից, երկարաձգվում է մեկ ամսով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 05.11.2020թ.-ից և չի վերաբերում համապետական նշանակություն ունեցող գործերին:

<
>