«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 30-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի համայնքապետարանում (Մելքոնյան փողոց 86 շենք) տեղի կունենա Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում՝ Երևան-Գառնի մայրուղու թիվ 6/12 և 6/14 հողամասերում, ուղղաթիռային կայանի տեղամասի կառուցման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Հանրային քննարկումները կիրականացվեն հեռավար ձևաչափով՝ <<Zoom>> հավելվածի միջոցով՝ ID-867 531 5477, ծածկագիր-3U1pjE,
էլ.հասցե՝ https://us05web.zoom.us/j/86735312477?pwd=ZDQ3b0lPZU9JOGdKbk5lWW1SMk95QT09
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց