Նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսության» անձնակազմի հետ, քննարկեցին առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները:
Անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները, հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնել, աշխատանքներն ինչպես գոծնական, այնպես էլ օրենսդրական դաշտում դնել իսնտիտուցիոնալ հենքի վրա։
Վանաձորի անտառտնտեսությունում կայացած խորհրդակցությանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետը,ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նախարարն անդրադարձավ արձանագրվող անտառխախտման, փայտագողության դեպքերին, որոնք անհանգստացնող են իրենց ծավալներով։
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել ոչ միայն գործուն միջոցներ ու գործիքակազմ, այլև կամք՝ անտառին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։
«Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն առաջնահերթություն է։ Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ»,- եզրափակել է նախարար Պետրոսյանը։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց