«Ավան պրոջեքթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Աճառյան փողոց հ.39/22, հ.39/23, հ.39/24, հ.39/25 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների վերաբերյալ

22-09-2020

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին Երևանի քաղաքի Մ. Խուդյակովի փողոց 222 հասցեում՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Ավան պրոջեքթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Աճառյան փողոց հ.39/22, հ.39/23, հ.39/24, հ.39/25 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>