ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

10-09-2020

Հայտարարվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի սարքավորումների ինժեներ  մասնագետի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ
Թափուր հաստիքի անվանումը` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի սարքվորումների ինժեներ
   Անհրաժեշտ որակավորումներ
• Տվյալների արխիվացման և վերականգման փորձ,
• Արտաքին և ներքին ցանցի պատրաստում և սպասարկում, 
•Սարքավորումների տեղադրման, արդիականացման (upgrade), սարքին պահելու, համակարգչային ցանցերի անսարքությունների հայտնաբերման և վերացման փորձ,
• Պլանավորման ունակություն,
• Թիմում աշխատելու կարողություն
     Հիմնական պարտականություններ
•Պատասխանատու է կազմակերպության համակարգիչների ծրագրային ապահովման և սպասարկման, ինչպես նաև հեռախոսային հանգույցի, տեսախցիկների և անօդաչու սարքի անխափան աշխատանքի համար,
• Ախտորոշում, վերանորոգում և սպասարկում է կազմակերպության համակարգչային տեխնիկան,
• Ապահովում, արխիվացնում, պահեստավորում է կազմակերպության սերվերների օպերացիոն համակարգերը,
• Ապահովում է համակարգերի և ծառայությունների հասանելիությունը և անվտանգութունը,
• Ապահովում է համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքը,
• Ապահովում է տեսախցիկների, անօդաչու սարքի անխափան աշխատանքը,
• Ապահովում է աշխատակիցներին համապատասխան ծրագրերով, ինչպես նաև ստեղծում և կառավարում է աշխատակիցների հասանելիությունը և թույլտվությունը համացանց,
• Իրականացնում է կիրառական ծրագրերի, տվյալների բազաների և տեղեկատվական անվտանգության մոնիթորինգ,
• Անցկացնում և մոնտաժում է ցանցային մալուխները:

Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, 2020թ. սեպտեմբերի 16-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը` 09:30-17:30-ը:

 Անհրաժեշտ փաստաթղթերն են`
•Անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը, աշխատանքային գրքույկը և պատճենը, կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/, արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, առողջական վիճակի մասին տեղեկանք:
•դիմում (ձևը լրացվում է տեղում).
•Մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի:
Հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին.  ընդորում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն։
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով:

Դիմելու ընթացակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք  գրել khosrovreserve@gmail.com  կամ officekhosrov@mail.ru  էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել /+374/234 2–13-52, հեռախոսահամարով:

<
>