ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ

03-09-2020

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ԱՎԱԳ ԱՆՏԱՌԱՊԱՀԻ հաստիքները (3 թափուր հաստիք) համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին համապատասխանող անձանց:
I. ՆՇՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է.
• Միջնակարգ կրթություն
• Արական սեռի ներկայացուցիչների պարագայում՝ ՀՀ պարտադիր զինվորական ծառայությունը հաստատող փաստաթղթի առկայություն (Զինվորական գրքույկ)
• Կազմակերպության տարածքի և ռելիեֆի իմացություն
• Կազմակերպության բնական և կենդանական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ
• Կազմակերպության պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ
• Ֆիզիկական բարձր պատրաստվածություն
• Պատասխանատվության զգացում
• Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնության մեջ աշխատելու ունակություն
• Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
• Բազմաթիվ հանձնարարությունների համաժամանակյա կատարման կարողություն
• Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
1. Մասնաճյուղի տարածքի պահպանության իրականացման աշխատանքների կոորդինացում և վերահսկում, անտառապահների ամենօրյա աշխատաքների կատարման հսկողություն:
2. Մասնաճյուղի ավագ անտառապահը պատասխանատվություն է կրում տարածքների հսկողության իրականացման, պարկի կանոնադրությամբ, ինչպես նաև պարկի արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն ու տնտեսական գոտիների կանոնակարգերով սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների կատարման նկատմամբ:
3. Կազմակերպության ռեժիմը խախտող ցանկացած գործողության կանխարգելում՝ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնադրության համաձայն:
4. Կազմակերպության ռեժիմի խախտումների կամ դրանց նախանշանների դեպքում՝ օրենսդրությամբ և կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված ընթացակարգի պատշաճ իրականացման ապահովում և վերահսկում:
5. Բացահայտված իրավախախտման կամ դրանց նախանշանների դեպքում համապատասխան կազմված անտառխախտման արձանագրությունների ստուգում և ներկայացում վերադասին:
6. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրավախախտողից հաշվառված և առգրավված համապատասխան գույքի ներկայացում վերադասին:
7. Մասնաճյուղի տարածքի ուղեփակոցների մուտքի և ելքի ստուգման վերահսկողություն:
8. Իրականացնում է մասնաճյուղին վերաբերվող գործավարությունը /բացակայության դեպքում իրականացնում է մասնաճյուղի ղեկավարը/, վերահսկում է աշխատակիցների հաճախելիությունը և վարում մասնաճյուղին կցված գրանցամատյանը, իրականացնում է ամենօրյա հսկողություն մասնաճուղերում:
9. Կանխում է պարկի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմները, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանման գոտիների ռեժիմները խախտող ցանկացած գործողություն:
10. Կազմակերպության կողմից մասնաճյուղին կցված գույքի խնամքով և բարեխղճորեն օգտագործման ապահովում, մշտապես սարքին և մաքուր վիճակի ապահովում, անսարքինության դեպքում անմիջապես տեղեկացում ղեկավարին և համապատասխան ընթացակարգերի իրականացնում:
11. Մանասճյուղի ղեկավարի հանձնարարականով ընթացիկ կամ ըստ պահանջի հաշվետվությունների և վերլուծությունների ժամանակին և պատշաճ ներկայացում համապատասխան անձանց:
12. Վերադասի հրամանով կամ հանձնարարականով մասնակցություն շրջագայություններին և մասնաճյուղի անտառապահների շրջագայությունների կոորդինացում:
13. Վերադասի հրամանով գիտահետազոտական աշխատանքների ժամանակ պահպանության գծով աջակցություն և կազմակերպում :
14. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համազգեստ կրելու և ծառայողական զենքից օգտվելու իրավունք:
15. Մասնաճյուղի տարածքում, տնօրենի հրամանի հիման վրա, աշնանային և գարնանային ստուգումներին անտառապահների պատշաճ մասնակցության ապահովում և վերահսկում:
16. Մասնաճյուղի ղեկավարի բացակայության ժամանակահատվածում, տնօրենի հրամանի հիման վրա, մասնաճյուղի ղեկավարի, ինչպես նաև անտառապահի ժամանակավորապես պարտականությունների կատարում:
17. Աշխատանքային պարտականությունների սահմաններում վերադասի այլ հանձնարարականների կատարում:

III. Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 09:30-17:30-ը: Մրցույթը կկայանա ս/թ սեպտեմբերի 17-ին:

IV. Անհրաժեշտ փաստաթղթերն են`
-անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը,
-աշխատանքային գրքույկը և պատճենը,
-կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/,
-մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք
-տեղեկանք առողջական վիճակի մասին

V. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով:
I. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին թղթային տարբերակով ներկայացնում է՝
1)դիմում (ձևը լրացվում է տեղում).
2) հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն.
Մանրամասների համար կարող եք գրել npdilijan@gmail.com կամ dilijannp@mail.ru էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել /+374/ 268 2–71-71, /+374/ 268 2–70-32 հեռախոսահամարներով:
 

<
>