Լուսաբանման հրավեր. ասուլիս Սևանում

27-07-2020

Հուլիսի 29-ին՝ ժամը 11։00-ին, Սևանա լճում տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համատեղ ասուլիսը։
Թեմա – Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման պատճառները, էֆտրոֆիկացիայի նվազեցման ու խնդրի համապարփակ լուծման ուղիները։
Ասուլիսին կմասնակցեն նաև Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Կենդանաբանության և հիդրոլոգիայի» ինստիտուտի աշխատակիցները։
Ասուլիսը տեղի է ունենալու ՇՄՆ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավի վրա։
Զանգվածային լրատվության միջոցների բոլոր այն ներկայացուցիչները, որոնք կցանկանան մասնակցել ասուլիսին (նշելով նաև նկարահանման խմբի անդամների քանակը), մասնակցության հաստատման համար մինչև հուլիսի 28-ը՝ 18։00-ն, կարող են կապ հաստատել (011) 818559 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ հաստատելով իրենց մասնակցությունը:
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, հաստատման դեպքում պարտադիր տեղյակ պահել զանգով կամ պատասխան նամակով:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ – Ասուլիսը տեղի է ունենալու նավի վրա՝ նավարկելով։
Լրագրողների տեղափոխումն ապահովում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Մեկնումը Երևանից՝ հուլիսի 29-ին, ժամը 9։00-ին՝ Կառավարական տուն 3-ի կենտրոնական մուտքից։

<
>