Սյունիքի մարզի «Խաչի ձոր» կոչվող սարալանջին բռնկված հրդեհը մեկուսացված է

06-07-2020

Հուլիսի 5-ին, ժամը 14:27-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել է, որ  Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին մոտ գտնվող «Խաչի ձոր» կոչվող սարալանջին այրվում է չոր խոտ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Հրդեհի մուտքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածք կանխելու նպատակով հրդեհաշիջման աշխատանքների անհապաղ միացել են նաև կենսոլորտային համալիրի «Արևիք» ազգային պարկի աշխատակիցները, որոնք ԱԻՆ փրկրարաների հետ միասին ողջ օրվա ընթացքում պայքարել են կրակի դեմ: 
Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ ժամը 20:43-ին:
 

<
>