«ԱՐՏ-ԷՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված  Սառնաղբյուրի պեմզային ավազների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

27-06-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հուլիսի 9-ին ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Զովասար համայնքի համայնքապետարանում տեղի կունենան «ԱՐՏ-ԷՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված  Սառնաղբյուրի պեմզային ավազների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:

<
>