Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է նախարարության համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ.

26-06-2020

1.    <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.
Մրցույթը կանցկացվի 2020թ. օգոստոսի 4-ին ժամը 10:30 -ին:

Մրցույթը կանցկացվի շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում, ք.Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ:

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝    
•    բարձրագույն կրթություն.
•    հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
•    իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
•    պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
•    դիմում.
•    2 գունավոր լուսանկար.
•    աշխատանքային գրքույկը և պատճենը.
•    անձնագիրը և պատճենը.
•    ինքնակենսագրություն.
•    բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը.
•    կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
•    տեղեկանք մշտական բնակության վայրից.
•    հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճենը, (դրանց առկայության դեպքում).
•    բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
•    պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ըստ հավակնորդի տեսակետի), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
•    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:

Մրցույթի համար դիմած քաղաքացին փաստաթղթերը (բնօրինակները և պատճենները) ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում: Մրցույթի համար դիմած քաղաքացին փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով՝ պահանջվող փաստաթղթերը սկանավորված, իսկ փաստաթղթերի բնօրինակները  պետք է  ներկայացնել մրցույթի օրը։
Դիմումները և մասնակցելու համար համապատասխան փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներին minenv@env.am և meri.babayan@env.am
Էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ուղարկելուց հետո, հետագա անճշտություններից խուսափելու համար, զանգահարել 011818504 հեռախոսահամարին և տեղեկացնել փաստաթղթերը ներկայացնելու մասին։ 
Դիմումները ընդունվում են շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում /հասցե՝ ք. Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ 504 սենյակ, հեռ. 011818504/:

    Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը  9:30-ից մինչև 12:30-ը:
    Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2020թ. հուլիսի 24-ը ժամը 12:30-ը ներառյալ:

<
>